Աշխարհի ամենագեր տղան ապրում է Ինդոնեզիայում
Արի Պերմանը 10 տարեկան է, կշռում է 192 կգ: Ճարպակալման խնդրով տառապող տղայի համար ծնողները որոշել են խիստ դիետա սահմանել:
«Դեյլի Մեյլ»-ը գրում է, որ Ինդոնեզիայում ապրող տղան նախկինում սնվել է օրական հինգ անգամ, սնունդ էլ եղել է բրինձ, ձուկ, պահածոյացված միս, բանջարեղենային սուպեր, երկու պիրոգ: Այսքանով կարող էր կշտանալ երկու չափահաս մարդ: Բայց հիմա այդքանը նրան չի բավարարում, անընդհատ սոված է:
Կազմվածքի պատճառով նա չի կարողանում սովորական հագուստ կրել, հատուկ փաթաթաններով է:
«Նա միշտ հոգնած է, բողոքում է շունչը կտրվելուց: Նա միայն ուտում է ու քնում, երբեմն մտնում է փոքրիկ լողավազանն ու այնտեղ նստում մի քանի ժամ: Նա շատ արագ է աճում, ես չգիտեմ ուրիշ ինչ կարելի է անել՝ բացի սննդի չափը սահմանափակելուց»,-պատմել է նրա մայրը:
Երեխան ծնվել է 3.2 կգ քաշով: 2 տարեկանից հետո նա սկսել է արգ քաշ հավաքել: Սկզբում ծնողներն ուշադրություն չեն դարձել դրան, քանի որ մտածել են, երեխան գիրանում է, քանի որ առողջ է:
«Ես ուզում եմ, որ իմ երեխան խաղա մյուս երեխաների հետ»,-ասել է մայրը:
Ծնողները մի քանի անգամ դիմել են բժիշկների օգնությանը, նրանք ասել են, որ երեխայի քաշի ու հասակի միջև շեղումներ չկան: Ծնողները չեն հասցնում կերակիրել երեխային, քանի նրա հայրն աշխատում է ֆերմայում և քիչ է վաստակում՝ ամսական 135 դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում