Սոնա Պողոսյանը գրավել է 5-րդ տեղը
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում շարունակվում է ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ կանանց 69 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Պողոսյանը պոկում վարժությունում գլխավերևում է պահել միայն 93 կգ` չկարողացավ բարձրացնել 96 կգ: Հրում վարժությունում Սոնան բարձրացրել է միայն 112 կգ ծանրաձողը: Երկամարտի 205 կգ արդյունքով մեր մարզուհին գրավել է 5-րդ տեղը: Աշխարհի չեմպիոն է դարձել Էկվադորի ներկայացուցիչ Բարերա Դայոմեսը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Հավելենք, որ Հայաստանը տղաների պայքարում ներկայացնում են Ժորժ Եղիկյանը (77 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ), Սամվել Գասպարյանը (94 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ): Աղջիկների պայքարում մեդալների համար կպայքարի նաև Արփինե Դալալյանը: