Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի հնգակողմ հանդիպում՝ Սոֆիայում
Պարսից ծոցը Սև ծովին կապող տարանցիկ միջանցքի ձևավորման շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով ս.թ. հուլիսի 12-13-ը Սոֆիայում Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի մասնակցությամբ տեղի կունենա հնգակողմ հանդիպում:
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տեղեկացրել է ԻԻՀ սահմանային անցակետերի և տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ջավադ Աթրչիանը:
Հիշեցնենք, որ օրերս Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Իրանը Հայաստանի միջոցով կարող է Սև ծովը կապել Պարսից ծոցին: