ارمنستان به زبان فارسی Հայաստանը՝ պարսկերենով. Նոր նախագիծ
Panorama.am կայքը նոր նախագիծ է իրականացնում, որի նպատակը Հայաստանի զբոսաշրջային կենտրոններն արտերկրում գովազդելն ու օտարերկրացի զբոսաշրջիկներին ներկայացնելն է:
Ծրագրի շրջանակներում Գառնու հեթանոսական տաճարի, Սևանավանքի, Էջմիածնի և Գեղարդի վանական համալիրների, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և Մատենադարանի և այլն վերաբերյալ պարսկերեն, չինարեն և անգլերեն լեզուներով տեսանյութեր են նկարահանվում:
Առաջին ծրագիրը նվիրված է Գառու տաճարին:
Պարսկերեն լեզվով տեսանյութը թողարկվել է նաև իրանցիների շրջանում հայտնի aparat.com կայքում:
Պարսկերեն մեկնաբանում է իրանագետ Արմեն Իսրայելյանը: