Yandex Taxi-ին պարտադիր պետք է պայմանագիր կնքի լիզենզիա ունեցող վարորդների հետ. Գագիկ Բեգլարյան
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ հուլիսի 1-ից Հայաստան մուտք գործող «Yandex Taxi»-ին պետք է պարտադիր պայմանագիր կնքի լիզենզիա ունեցող վարորդների հետ, իսկ եթե այդ պահանջին չբավարարեն, միանշանակ կտուգանվեն:
Նախարարի խոսքերով՝ Հայաստանում այսօր գրանցված է լիցենզիա ունեցող 10 հազար մեքենա:
Գագիկ Բեգլարյանը նշեց՝ տեղյակ է, որ տաքսիների շրջանում «Yandex Taxi»-ի մուտքը դժգոհություններ է առաջացրել, հետևում է բողոքներին:
«Իսկ այն խնդիրները, որոնք բարձրացնում են մյուս տաքսիստները, ես հանդիպել եմ նրանց հետ և առաջարկել ստեղծեն իրավաբանական խումբ, որ մանրամասն քննարկեն այն օրենքը, որը չի գոհացնում մի խումբ տաքսիստներին: Եթե կան հակասություններ, թող մանրամասն աշխատեն, օրենք ստեղծենք, այն դնենք, թող հասարակությունն ընդունի: Երբ մոտ 80-90 տոկոս կընդունվի և´ տաքսիստների, և´ ժողովրդի կողմից, կարելի է դիմել Ազգային ժողով և օրենքում փոփոխություն կատարել»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան