Շտայնմայերին հայտնել են. Քաղաքացիական հասարակությունը կարևոր դերակատարում ունի Հայաստանում
ԵԱՀԿ գործող նախագահ և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Հարավային Կովկասի երեք երկրներ իր պաշտոնական այցի շրջանակներում գտնվելով Հայաստանում, այսօր այցելել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակ՝ քննարկելու վերջինիս աշխատանքն ու գործունեությունը և հանդիպելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հաղորդմամբ, Շտայնմայերին ողջունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը։
«ԵԱՀԿ երևանյան գրասենյակը սերտորեն համագործակցում է Հայաստանում պետական կառույցների ու քաղաքացիական հասարակության հետ և ողջունում է գործող նախագահի այս այցը››, - ասել էԱվակովն ու ավելացրել.
‹‹Քաղաքացիական հասարակությունը կարևոր դերակատարում ունի Հայաստանում ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացման, ոստիկանություն-հասարակություն գործընկերության բարելավման, ինչպես նաև կանանց ու երիտասարդության ներգրավվածության և զանգվածային լրատվամիջոցների ազատության խթանման գործում»:
Գործող նախագահն իր գնահատանքն է հայտնել բոլոր երեք հարթություններում գրասենյակի գործունեության վերաբերյալ և գովել սերտ համագործակցությունը Հայաստանի հաստատությունների հետ:
Հայաստան կատարած իր այցի առաջին օրը՝ հունիսի 29-ին, Շտայնմայերը հանդիպումներ է ունեցել երկրի նախագահ Սերժ Սարգսյանի և Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը սերտորեն համագործակցում է պետական գործընկերների, քաղաքացիական հասարակության և Հայաստանում այլ դերակատարների հետ՝ աջակցելու գործունեությանը տարբեր ոլորտներում, ներառյալ՝ օրենսդրական և քրեական արդարադատության բարեփոխումներ, պայքար կոռուպցիայի դեմ, միգրացիոն քաղաքականություն, տնտեսական ինտեգրում, բնապահպանական գործունեություն, մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում, լրատվամիջոցների ազատություն, տեղեկատվության հասանելիություն, գենդերային հավասարություն, աջակցություն ոստիկանության և անվտանգության ոլորտի բարեփոխմանը:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի արտաքին գործերի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
- ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները տեսանելի ապագայում կավարտվեն
- Ինչո՞ ւ Շտայնմայերը չի օգտագործում Ցեղասպանություն տերմինը
- Շտայնմայեր. Բաքվում քննարկվելու է Անջեյ Կասպրշիկի գրասենյակը մեծացնելու հարցը
- ԵԱՀԿ գործող նախագահ. Կարծում եմ, մենք ճիշտ ճանապարհին ենք