ԱԳՆ խոսնակ. ԵԱՀԿ գործող նախագահի այց Արցախ նախատեսված չի եղել
Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն նախատեսված չի եղել: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ գործող նախագահը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպել է Երևանում:
Ավելի վաղ «Ռիա Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով ԵԱՀԿ մամուլի ծառայությանը, գրել էր, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Վալտեր Շտայնմայերը պատրաստվում է այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Այսօր վաղ առավոտյան Երևանում կայացած հանդիպման ժամանակ Արցախի նախագահը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից՝ ընդգծելով բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Բ. Սահակյանն ընդգծել է բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ
- ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստվում է առաջիկայում այցելել տարածաշրջան