Ընդդիմության հետ համաձայնեցված ԸՕ-ն ԱԺ-ն ընդունեց վերջնականապես
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը:
ԸՕ փոփոխություններին կողմ քվեարկեց 104 պատգամավոր, դեմ էին 5-ը՝ Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Ռուբիկ Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը և Ալեքսանդր Արզումանյանը:
Ընտրական օրենսգրքի այս տարբերակը, որն ընդունվեց ԱԺ-ում 4+4+4 ձևաչափի շրջանակներում երկար քննարկումների ու բանակցությունների արդյունքում էր ստացվել: Նախագծով առաջարկվում է ներդնել մատնահետքերի գրանցման համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգեր, որոնք ձեռք բերելու համար պահանջվում է շուրջ 16 մլն եվրո:
Այս տարբերակին կողմ էր խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմ ՕԵԿ-ի, ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երեկվա նիստում հայտարարել էր, որ ընտրական գործընթացում տեխնիկական միջոցների ներդրման համար անհրաժեշտ գումարները արդեն գտնվել են:
«Տեղի է ունեցել հավաք, որին մասնակցել են դոնոր երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչները և ես, Դավիթ Հարությունյանը և Վիգեն Սարգսյանը։ Չբացելով բոլոր չակերտները, ցանկանում եմ հաղորդել իմ հիմնական տպավորությունը՝ մենք կամաց-կամաց մոտենում ենք նրան, որ այնուամենայանիվ, ֆինանսավորում գտնվելու է», -երեկ ԱԺ նիստում հայտարարել էր Զուրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Զուրաբյանը լավատես է ԸՕ-ն իրագործելու գումարների հաշվով
- Դավիթ Հարությունյանը վստահեցնում է, որ ամեն ինչ կարվի՝ ԸՕ-ի մեխանիզմները կյանքի կոչելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան