Արթիկում նեխման պրոցես է սկսվել. Փաշինյան
«Արթիկում տեղի ունեցած ջրհեղեցից հետո «Անկախության 25» և «Պռոշյան 21» հասցեում ջուրը լճացել է, և տեղի բնակիչներն ահազանգում են, որ նեխման պրոցես է սկսվել: Այնտեղ համապատասխան պոմպեր են պետք, ջուրը այդ տարածքից հեռացնելու համար»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ կառավարությունը և Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղյակ են ու հավելեց. «Ես պարզապես, ցանկացա ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել այս խնդրի վրա, որովհետև տեղի բնակիչները ահազանգում են, որ շոգի պատճառով ջուրը նեխում է և կարող է դառնալ պոտենցիալ վարակի աղբյուր: Պետք է հրատապ այս խնդրով զբաղվել և հարցը լուծել»:
Ի պատասխան նիստը վարող ԱԺ նախագահը արձագանքեց. «Եղավ, կփորձենք օգնել, եթե այդպես է»:
Հարակից հրապարակումներ`
- Տրանսֆերները շարունակում են նվազել. «Ժողովուրդ»
- Արթիկում խմելու ջրի նմուշառման գործընթացը
- Բնապահպաններ. Այն ինչ պատահեց Արթիկում, յուրաքանչյուր պահի կարող է կրկնվել այլ բնակավայրերում
- Աղետի հետևանքով ծանր վիճակում հայտնված մարդկանց օգնելու համար Արթիկի քաղաքապետարանը զորակցության կոչ է անում
- Արթիկիում սելավաջրերից արտակարգ իրավիճակ է