Գագիկ Բեգլարյանը կմեկնի Վրաստան` Վերին Լարսի ճանապարհի հետ կապված
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կմեկնի Վրաստան` Վերին Լարսի ճանապարհի հետ կապված: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքերով՝ երեկ նամակով դիմել է ՌԴ կառավարության ղեկավարին՝ Դմիտրի Մեդվեդևին, ինքնաթիռ է տրամադրել և արդեն կազմակերպվել է 200 քաղաքացու վերադարձը Երևան: «Այս պահին 4-րդ թռիչքն ընթացքում է: Բոլոր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են: Վերին Լարսում աշխատանքներն իրականացնում է Վրաստանի կառավարությունը, 2-3 շաբաթ ժամանակ են խնդրել, որպեսզի ավարտեն»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վաչե Գաբրիելյանը՝ փակ Լարսի մասին. Բեռնափոխադրողներին հորդորում ենք լաստանավի վրա նախապես տեղ ամրագրել
- Լարսում շրջափակման մեջ մնացած 96 քաղաքացի արդեն տեղափոխվել է Երևան
- ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը Լարսից ՀՀ կտեղափոխի 156 քաղաքացու
- ԱԳՆ.Վերին Լարսի անցակետում գտնվում է 102 բեռնատար մեքենա, 40 մարդատար ավտոմեքենա
- Լարսի փակ լինելու պատճառով երեխաները Սոչիից չեն կարողանում վերադառնալ