Թևան Պողոսյան. Ամեն ինչ պետք է անել, որ հարաբերությունների լավացումը մեր հաշվին չլինի
Միշտ կրկնել եմ՝ պետք չէ մտահոգվել ռուս-թուրքական հարաբերությունների վատացումից, ուշ թե շուտ երկու մեծ երկիր գտնելու են իրենց հարաբերությունները բարելավելու ուղիները: Եթե կարողանանք օգտվել այդ վատացումից, շատ լավ, եթե չենք կարողանա, ամեն ինչ պետք է անել, որ երբ գա հարաբերությունների լավացման ժամանակը, մեր հաշվին չլինի,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
Նա նշեց, որ պատմության ընթացքում ռուս-թուրքական 100 պատերազմ է եղել, մեկում հաղթել է Թուրքիան, 99-ում՝ Ռուսաստանը, ամեն անգամ պատերազմներից հետո եղել է հարաբերությունների մերձեցման ժամանակահատված այս կամ այն փոքր երկրի հաշվին:
«Այսօր մեր առջև խնդիր է դրված՝ ձևավորել այնպիսի Հայաստան, որ պատմությունը չկրկնվի, կարողանանք պաշտպանել մեր շահերը, թույլ չտանք մեր շահերի հիման վրա Ռուսաստանը, Թուրքիան մերձեցնեն իրենց հարաբերությունները: Դրա համար պետք է լինենք տնտեսապես ուժեղ, զարգացնել ներքին ժողովրդավարական ինստիտուտները, ձևավորել ճիշտ հարաբերություններ, երբեք չվախենալ, որ երկու այլ պետություններ կարող են իրենց հարաբերությունները բարելավել կամ վատացնել: Եթե քո ողնաշարը թույլ է, կապ չունի ինչքան սիրուն աչքեր ունես կամ ինչքան գրագետ միտք կարող ես արտահայտել, ոչ մեկ հաշվի չի նստի, հաշվի են նստում ամուր, պինդ մեջքի հետ»,- ասաց քաղաքական գործիչը:
Ըստ նրա, ցանկացած երկիր պետք է շարժվի ելնելով իր շահերից, այսօր Ռուսաստանն ու Թուրքիան հենց դա էլ անում են՝ փորձելով բարելավել իրենց հարաբերությունները:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի վերգտած սիրային եռանկյունին
- Թուրքիայի վարչապետի և Պեսկովի հայտարարությունները կրկին չեն համընկնում
- Էրդողանի պես ինքնասիրահարված գործիչը ստիպված գնաց այդ քայլին. Սերգեյ Մինասյան
- Թուրքագետ. Էրդողանը խնդիր ունի «դեմքը չկորցնելու», իսկ Պուտինը` «բավարարված» լինելու
- Էրդողանը Պուտինին՝ ռուս օդաչուի ընտանիքը մենք ընդունում ենք որպես թուրք ընտանիքի
- Էրդողանը վաղուց էր պլանավորել ռուսական ինքնաթիռի խոցումը
- Զարգացումները թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման շուրջ. Ժամանակագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան