Ապրիլյան պատերազմի օրերին Արցախին նախնական հաշվարկներով մոտ 779 մլն դրամի վնաս է հասցվել
Ապրիլին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետ կապված քրեական գործի շրջանակում ավելի քան 850 մարդ տուժող է ճանաչվել: ԼՂՀ գլխավոր դատախազության մամլո ծառայության փոխանցմամբ` քրեական գործը բաղկացած է 45 հատորից, յուրաքանչյուրը՝ 250 էջ: Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը:
Գործի նյութերի համաձայն՝ ագրեսիայի հետևանքով 4 քաղաքացիական անձ է սպանվել, այդ թվում՝ մեկ անչափահաս: Երեք տարեցների մարմինները ծաղրի են ենթարկվել (կտրել են նրանց ականջները - Արցախպրես) ադրբեջանցի զինծառայողների կողմից: Տուժող ճանաչված քաղաքացիներից 226-ը Մատաղիսի բնակիչներ են, 130-ը՝ Թալիշի, 54-ը՝ Մարտակերտի, 269-ը՝ Մարտունու, 2-ը՝ Հադրութի, 1-ը՝ Ասկերանի:
Տուժող ճանաչված քաղաքացիներից ևս 185-ը Հայաստանում են:
Գործով 341 նյութատեխնիկական փորձաքննություն է նշանակվել (տներ, ճանապարհներ, գյուղտեխնիկա): 282 փորձաքննությունների արդյունքներն արդեն ստացվել են:
Դրանց մասով հասցված վնասը գնահատվում է 778 մլն 899 հազար դրամ: Հետաքննության շրջանակում զննության են ենթարկվել տուժած բնակավայրերի տներ և շինություններ. Թալիշում՝ 190 շինություն, այդ թվում՝ 167 բնակելի տուն, 1 եկեղեցի, 1 դպրոց և 1 մանկապարտեզ, 1 ալրաղաց, 2 հանդիսասրահ, 4 խանութ, 1 հացագործարան, 1 գյուղական վարչակազմի շենք, 8 ֆերմա:
Մատաղիսում՝ 46 տուն, երկու ՀԷԿ՝ «Մատաղիս 1» և «Մատաղիս 2», 1 դպրոց և 1 մանկապարտեզ, «Ղ-Տելեկոմի» 1 աշտարակ; Մարտակերտում՝ 92 բնակելի տուն, 1 դպրոց և 1 մանկապարտեզ, 1 խանութ, տեխսպասարկման կետ, գազատար, «Արցախէներգոյի» մասնաճյուղ, էլեկտրական ցանցեր:
Մարտունու շրջանի Ներքին Ճարտար գյուղում՝ 3 բնակելի տուն և դպրոց (այստեղ է սպանվել 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը):
Ապրիլյան պատերազմի օրերին վնասվել է նաև 44 տրանսպորտային միջոց:
Հարակից հրապարակումներ`
- Մարդկանց կարոտը կանչում է Թալիշ, իսկ երեկոյան դուռը փակում են ու գնում
- Արցախի նախագահը հանդիպել է Չարենցավանում ապրող թալիշցիների հետ
- Թալիշն այսօր. Բնակիչները հույս ունեն տուն վերադառնալ
- Թե´ Մատաղիս և թե´ Թալիշ գյուղերում թիրախավորված հրետակոծության են ենթարկվել դպրոցները. ԼՂՀ Օմբուդսմեն
- ԼՂՀ ԱԳՆ խոսնակ. Ադրբեջանն իրեն հակադրեց ողջ քաղաքակիրթ աշխարհին
- ԼՂՀ ՄԻՊ-ը ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակիչների սպանության փաստերը կներկայացնի միջազգային կառույցներին
- Թալիշցի տուժյալ. «Զինվորականներն ասացին, որ մեզ Խոջալուից էլ վատ օրի են գցելու»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան