ՀՀ-ն և ԱՄԷ-ն փոփոխություններ են կատարում մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին հուշագրում
ՀՀ կառավարության այսօրվա նիստում համաձայնություն տրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին» 2009թ. հունիսի 21-ի փոխըմբռնման հուշագրում հայտագրերի փոխանակման ձևով փոփոխություն կատարելու մասին» առաջարկությանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ ԱՄԷ դեսպանությունը պաշտոնական հայտագրով խնդրել է փոփոխություններ կատարել ՀՀ և ԱՄԷ կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին 2009թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրում:
«Էմիրությունների կառավարությունն առաջարկում է հուշագրում ավելացնել նաև մի դրույթ, որով մուտքի արտոնագրի պահանջի վերացումը կտարածվի նաև ԱՄԷ հատուկ ծառայողական անձնագիր կրողների նկատմամբ»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին