Աշխարհը Թուրքիայի խայծը կուլ չտվեց. քաղաքագետ
Այդպիսի կտրուկ շրջադարձ, ինչպես յոթ ամիս առաջ կատարեց Թուրքիան իր վաղեմի գործընկերոջ՝ Ռուսաստանի նկատմամբ, նշանակում էր մի բան՝ հստակեցրել էր իր պատերացումները, որ թե աշխարհում, թե արտաքին քաղաքականության, թե երկրի ներսում կլինի ուժեղ և ավելի շատ շահ կունենա,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը:
Ըստ նրա, շատ երկրներ վարում են իրենց քաղաքականությունը նույն ձևով՝ միջազգային ռեսուրսը գտնում են Ռուսաստանի հետ հակադրվելու մեջ: Օրինակ, տարիների շարունակ այդպես է անում Լեհաստանը՝ ստանաով թե տնտեսական, թե քաղաքական դիվիդենտներ, հետո այդպես սկսեց վարվել Վրաստանը, հիմա էլ Ուկրաինան:
«Երևի այն ժամանակ Թուրքիան որոշեց գնալ այդ ճանապարհով: Կարծում էր, որ Սիրիայի պարտությունը հեռու չէ, մասերի կբաժանվի և այդ թխվածքի մեծ պատառն իրեն կհասնի»,- նշեց քաղաքագետը:
Շ. Խաթլամաջյանի խոսքով, ամիսների ընթացքում Թուրքիան հասկացավ, որ աշխարհն այդքան էլ այդ խայծը կուլ չտվեց, այդքան էլ խանդավառությամբ չի վերաբերում, որ Թուրքիան ՌԴ թշնամին է, միջազգային շուկայում իր քայլն այդ գինը չուներ:
«Թուրքիան այս մի քանի ամսվա ընթացքում տեսավ, որ միջազգային ասպարեզում ոչ մի ձեռքբերում չկա, տնտեսական առումով մեծ վնաս է Ռուսաստանի շուկայի կորուստը: Դա բերեց նրան, որ Թուրքիան որոշեց «մեղա» գալ: Բայց մեղա եկավ՝ պահպանելով Թուրքիայի մշտական սովորությունները: Թուրքիան փորձում է պահպանել իր դեմքը, իսկ Ռուսաստանն իրեն չի խանգարում դա անել: Երկու կողմին էլ հիմա ձեռնտու է նորից վերգտնել իրար»,- ասաց քաղաքագետը:
Ըստ նրա, բոլորովին ձեռնտու չէ Հայաստանին ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը, քանի որ այն սուր է անդրադառնում ՀՀ-ի վրա:
«Հարաբերությունների վատթարացման ժամանակահատվում Ռուսաստանը ոչ միայն խոսեց, այլ նաև գործեց, ռազմական տեսանկյունից ահագին ամրապնդեց այս տարածքը»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Թևան Պողոսյան. Ամեն ինչ պետք է անել, որ հարաբերությունների լավացումը մեր հաշվին չլինի
- Թուրքիայի վերգտած սիրային եռանկյունին
- Էրդողանի պես ինքնասիրահարված գործիչը ստիպված գնաց այդ քայլին. Սերգեյ Մինասյան
- Թուրքագետ. Էրդողանը խնդիր ունի «դեմքը չկորցնելու», իսկ Պուտինը` «բավարարված» լինելու
- Էրդողանը Պուտինին՝ ռուս օդաչուի ընտանիքը մենք ընդունում ենք որպես թուրք ընտանիքի
- Էրդողանը վաղուց էր պլանավորել ռուսական ինքնաթիռի խոցումը
- Զարգացումները թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման շուրջ. Ժամանակագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան