Ուկրաինայում «Եվրատեսիլ-2017»-ի համար հարմար համերգային դահլիճ չկա
Ուկրաինան ներկա պահին չունի հարմար համերգային դահլիճ «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթն անցկացնելու համար: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի մշակույթի նախարարը:
Նա նշել է, որ Կիևում «Օլիմպիական» մարզադաշտը, որը դիտարկվում է որպես հնարավոր հարթակ, տանիք չունի, ինչը հակասում է մրցույթի կանոններին:
«Եթե ժամանակավոր փակենք, ապա հնարավոր չի լինի տեղադրել ծանր տեխնիկա»,- հավելել է նա:
Մշակույթի նախարարի խոսքով, այժմ դիտարկում են Լվովում կամ Կիևում նոր արենա կառուցելու տարբերակը: Դեռևս անցյալ շաբաթ նախարարը հայտել էր, որ մինչև օգոստոսի 1-ը կորոշեն, թե որտեղ են անցկացնելու մրցույթը:
Կիևի քաղաքապետն առաջարկել էր մրցույթն անցկացնել Մայրաքաղաքային խճուղում, բայց այն դեռևս գտնվում է կառուցման նախնական փուլում: Նախագիծն ավարտելու համար, քաղաքային իշխանությունների գնահատականով, անհրաժեշտ է մոտ 70 միլիոն դոլար:
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Ջամալայի հաղթանակից հետո Ուկրաինան իրավունք է ստացել «Եվրատեսիլ-2017»-ը կազմակերպել իր քաղաքներից որևէ մեկում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին