Պերմյակովի գործով Հայաստանի դատարանը մերժեց Ռուսաստանի դեմ ներկայացված քաղհայցը
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ, որոշեց մերժել գյումրեցի Ավետիսյանների սպանության գործով Ռուսաստանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցը:
Հիշեցնենք՝ Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը քաղաքացիական հայց էր ներկայացրել Ռուսաստանի Դաշնության դեմ: Իրավահաջորդները Ռուսաստանից պահանջում էին 450 հազար եվրոյին համարժեք դրամ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Իրավահաջորդները հայցը ներկայացնելով բացատրել էին, որ Ռուսաստանը Պերմյակովին զինծառայության ուղարկելով, չի կատարել իր չի կատարել իր պոզիտիվ պարտավորությունները:
Նկատենք, որ նախորդ դատական նիստում, որը կայացել էր մեկ ամիս առաջ, դատարանը ընդունել էր հայցը վարույթ և մեկ ամիս ժամանակ խնդրել կողմերից այն թարգմանելու համար:
2015թ. հունվարի 12-ին ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասի տանկային գումարտակի 1-ին տանկային վաշտի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի,1283689 համարի ինքնաձիգով, 5,45 մմ տրամաչափի 60 փամփուշտով և 689 համարի սվին դանակով «Մալայա կրեպոստ» կոչվող տարածքում իրականացնելով պահակային ծառայություն, ժամը 02-ի սահմաններում ինքնակամ լքել էր, ժամը 06-ի սահմաններում, հասնելով Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ հասցեի տանը, սպանել էր տանն ապրող ամբողջ ընտանիքին՝ Սերյոժա Կարապետի Ավետիսյանին (1961 թ․ ծնված, ընտանիքի հայրը), Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանին (1959 թ․ ծնված, ընտանիքի մայրը), Արմեն Սերյոժայի Ավետիսյանին (1981 թ․ ծնված, նրանց որդին), Արաքս Անդրանիկի Ավետիսյանին (1990 թ․ ծնված, ընտանիքի հարսը), Աիդա Սերյոժայի Ավետիսյանին (1979 թ․ ծնված, դուստրը),
Հասմիկ Արմենի Ավետիսյանին (2012 թ․ ծնված, 2 տարեկան), կես տարեկան Սերյոժա Ավետիսյանին։
Հարակից հրապարակումներ`
- Երկար ընդմիջումից հետո վերսկսվում է Պերմյակովի դատավարությունը
- Ավետիսյանների սպանության գործով Ռուսաստանի դեմ 450 հազար եվրոյի քաղհայց է ներկայացվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին