Պերմյակովի գործով դատավորը կաշկանդված է ՌԴ ռազմաբազայում գործը քննելով. փաստաբան
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը Ավետիսյանների ներկայացրած քաղհայցի հետ կապված կամայականություն է դրսևորել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այսօր այդ գործով նիստից հետո կարծիք հայտնեց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբան Միհրան Պողոսյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայում անցկացվող արտագնա նիստում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ, որոշել էր մերժել Ռուսաստանի դեմ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով ներկայացված քաղաքացիական հայցը: Որպես բարոյական վնասի փոխհատուցում Ավետիսյանները ՌԴ-ից պահանջում էին 450 հազար եվրո գումար:
Փաստաբանը ներկայացրեց,որ նախորդ նիստում դատավոր Մովսեսյանը վարույթ էր ընդունել քաղհայցը, տուժողների իրավահաջորդներին ճանաչել քաղհայցվորներ, իսկ ՌԴ-ին՝ քաղաքացիական պատասխանող: Ավելին դատարանը նաև որոշել էր թարգմանել հայցադիմումը և դիրքորոշում ստանալու համար ներկայացնել ՌԴ համապատասխան մարմիններին:
«Այս բոլոր գորոծողությունները չէին կարող իրականանալ, եթե քաղաքացիական հայցը վարույթ չընդունվեր: Այսինքն՝ տվյալ գործողությունների նախապայմանը դա քրեական գործում առկա քաղաքացիական հայցն է: Հայցից հրաժարվելու դեպքում նման որոշումներ չեն կարող կայացվել», -հավելեց փաստաբան Պողոսյանը:
Այսօրվա արտագնա դատական նիստին դատավորը պետք է ներկայացներ քաղաքացիական հայցի հետ կապված ՌԴ-ի դիրքորոշումը, սակայն, փաստաբանն ասաց, որ շատ են զարմացել, երբ դատավորը եկել է ու միանգամից ներկայացրել որոշումը քաղհայցը մերժելու մասին:
«Բոլորիս համար անսպասելի էր, որ դատավորը մտավ դատական նիստերի դահլիճ ու սկսեց հրապարակել որոշում, ընդ որում՝ պարզ չէր, թե այդ որոշումը որտեղ և երբ է կայացվել, այն պատճառով, որ նախորդ դատական նիստում արդեն իսկ կար որոշումը հայցը վարույթ ընդունելու մասին: Որոշման նկարագրական մասում նշվում էր, որ քննարկելով նախորդ՝ մայիսի 27-ի դատական նիստում, բայց նախորդ դատական նիստում նման քննարկում տեղի չի ունեցել», -ներկայացրեց փաստաբանը:
Նրա պնդմամբ, դատավորի այսօրվա վարքագիծը և նրա կայացրած որոշումը քրեական դատավարության կանոնների հետ որևէ առնչություն չունի, և դատավորը «դրսևորել է կամայականություն»:
«Այս ամենը վկայում է այն մասին, որ սույն դատավորը կաշկանդված է ռուսական ռազմաբազայում գործ քննելով, և դատավորը իր գործողություններով ցույց է տալիս իր կաշկանդվածությունը: Որևէ բան նրան չէր անգարում նախորդ դատական նիստին հայցը ներկայացնելիս հայտարարեր, որ որոշում է այն չընդունել վարույթ», -հավելեց փաստաբանը:
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ դատավորի վրա այդուհանդերձ ճնշում է գոործադրվել, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Քանի որ դատավորը բազմամյա դատավորի փորձ ունի, ես չեմ կարծում, որ օրենքի չիմացությունն է խնդիրը»:
Պողոսյանը տեղեկացրեց, որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների խումբը քննարկում է դատավորին բացարկ անելու հարցը, որի մասին միջնորդություն կներկայացվի արդեն հաջորդ դատական նիստում:
Հարակից հրապարակումներ`
- Պերմյակովի գործով Հայաստանի դատարանը մերժեց Ռուսաստանի դեմ ներկայացված քաղհայցը
- Երկար ընդմիջումից հետո վերսկսվում է Պերմյակովի դատավարությունը
- Ավետիսյանների սպանության գործով Ռուսաստանի դեմ 450 հազար եվրոյի քաղհայց է ներկայացվել
- Պերմյակովը դատարանում խոսել է
- Դատարանում հրապարակվել է հանցանքից հետո ծնողներին ուղղված Պերմյակովի նամակը
- Պերմյակովի ասած «մի նախադասությունը ցնցել է» փորձագետ Էլդա Գրինին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա