Վաչե Գաբրիելյանը՝ փակ Լարսի մասին. Բեռնափոխադրողներին հորդորում ենք լաստանավի վրա նախապես տեղ ամրագրել
Վերին Լարսի անցակետում տիրող իրավիճակը կառավարության ուշադրության կենտրոնում է: Գործադիրի հերթական նիստը մեկնարկեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի հորդորով՝ ներկայացնել անցակետում տիրող իրավիճակի մասին տվյալներ:
Կառավարության ղեկավարն ասաց, որ Արտակարգ իրավիճակների, տրանսպորտի և կապի նախարարներն ինտենսիվ աշխատում են իրենց գործընկերների հետ, ամենօրյա շփումների մեջ են:
Փոխվարչապետ, տնտեսական ինտեգրման և միջազգային բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիլելյանը նիստի մասնակիցներին հայտնեց, Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 134- 135-րդ կմ հատվածը հեղեղել են հունիսի 23-ի հորդառատ անձրևներն ու հունից դուրս եկած Թերեք գետը: Դրա հետևանքով ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների իրականացումը դարձել է անհնար, բեռնատարները երթևեկում են դեպի Բաթումի, Փոթի , այստեղից էլ Ռուսաստանի տարածք են հասնում լաստանավերի միջոցով:
«Խնդիրը գտնվում է անձամբ վարչապետի ու կառավարության ուշադրության կենտրոնում: Վարչապետի նամակ-խնդրանքով ՌԴ կառավարությունը ինքնաթիռ է հատկացրել՝ սահմանին կուտակված քաղաքացիների տեղափոխումը կազմակերպելու համար: ՌԴ ԱԻՆ-ը Վլադիկավկազ-Երևան ուղղությամբ իրականցրել է արդեն իսկ 96 ուղևորի փոխադրում, ևս 120 ուղևոր այսօր կփոխադրվեն»,-ասսաց Վ. Գաբրիելյանը:
Նրա ներկայացմամբ, հունիսի 27-ին Վառնա-Բաթումի-Նովոռոսիյսկ կանոնավոր լաստանավի միջոցով 72 բեռնատար ավտոմեքենաները հասել են Նովոռոսիյսկ, այժմ բեռնափաթվում են: Նովոռոսիյսկից Հայաստան եկող բեռները հուլիսի 3-ին կհասնեն Բաթումի: Հուլիսի 4-ին Բաթումի -Նովոռոսիյսկ ուղղությամբ լաստանավի տոմսերն արդեն իսկ վաճառվում են:
««Սպայկա» ընկերության կողմից վարձակալած Փոթ- Նովոռոսիյսկ ուղղությամբ առաջին լաստանավը 55 բեռնատարներով գտնվում է Նովոռոսիյսկում և սպասում է նավամատույցին մոտենալու թույլտվությանը»,-ասաց նախարարը:
Վ. Գաբրիելյանի խոսքով, հունիսի 30-ի դրությամբ Նովոռոսիյսկում «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երկրորդ լաստանավը, ու ևս 50 բեռնատար մեքենաներով այն Փոթիից կուղոևորվի դեպի Ռուսաստան:
Առկա տեղեկատվության համաձայն, Վրաստանի տարածքում կուտակված բեռնատարների թիվը հասնում է 15-20-ի, չհաշված այն մեքենաները, որոնք դեռ Հայաստանի տարածքից դուրս չեն եկել, կամ գտնվում են Հայաստան Վրաստան սահմանամերձ գոտում:
Անցակետի ռուսական կողմում կուտակումները կազմում են 40- 50 մեքենա, կուտակումներ կան նաև Կրասնոդար և Դոնի Ռոստով քաղաքների մերձակայքում:
Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, այս պահի դրությամբ արտահանվել է շոււրջ տասը հազար տոննա ծիրան, ևս հինգ հազար տոննա դեռ կարտահանվի:
«Բոլոր բեռնափոխադրողներին հորդորում ենք կուտակումներից խուսափելու նպատակով Հայաստանից դուրս գալուց առաջ անպայման լաստանավի վրա տեղ ամրագրել, որպեսզի կուտակումենր չստեղծվեն»,-հորդորեց կառավարության անդամը:
Համաձայն Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների ճանապարհային վարչության և ոստիկանության տեղեկատվության, հունիսի 30-ի դրությամբ գետի հոսքը մոտ հիսուն տոկոսով տեղափոխված է դեպի իր նախկին ուղղություն: Մաքրման աշխատանքերը դեռ շարունակվում են, դրանից հետո կանցկացվի վնասների գնահատում, որի ընթացքում արդեն հստակ կլինի ճանապարհների վերականգման համար անհրաժեշտ ժամանակը:
Նախնական գնահատակներով աշխատանքները կարող են տևել 2-3 շաբաթ:
«Հորդորում ենք բոլոր քաղաքացիներին պլանավորել իրենց գործողությունները՝ հետևելով դեպքերի զարգացման ընթացքին, և ըստ անհրաժշետության դիմել մեր ծառայություններին: Կառավարությունը ամեն ինչ անելու է մեր քաղաքացիներին սատարելու համար՝ թե Հայաստան գալու, թե բեռնափոխադրումներ իրականացնելու համար»,-ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Լարսում շրջափակման մեջ մնացած 96 քաղաքացի արդեն տեղափոխվել է Երևան
- ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը Լարսից ՀՀ կտեղափոխի 156 քաղաքացու
- ԱԳՆ.Վերին Լարսի անցակետում գտնվում է 102 բեռնատար մեքենա, 40 մարդատար ավտոմեքենա
- Վրաստանի ՆԳՆ-ն Ռուսաստան հասնելու այլընտրանքային ճանապարհ է առաջարկում... Բաքվով
- Լարսի փակ լինելու պատճառով երեխաները Սոչիից չեն կարողանում վերադառնալ