Արարատի մարզում նոր հակակարկտային կայաններ կտեղադրվեն
ՀՀ կառավարությունը 18 մլն դրամ է հատկացրեց Արարատի մարզում նոր հակակարկտային կայաններ տեղադրելու համար: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ 6-ական մլն դրամ է հատկացվել Դվին և Վերին Արտաշատ գյուղերի համար հակակարկտային երկուական սարք գնելու համար, 3 մլն դրամ` Խնաբերդ գյուղի համար հակակարկտային մեկ սարք գնելու համար, ևս 3 մլն դրամ` Այգեզարդ գյուղի համար հակակարկտային մեկ սարք գնելու համար:
«Գյուղերում ամենամեծ խնդիրներից մեկը հակակարկտային համակարգերն են, քանի որ լուրջ եկամուտների կորուստ ենք ունենում: Այսօր մեզանից գյուղացիները հիմնականում պահանջում են իրենց արտադրանքը փրկելու խնդիրը լուծել: Մենք խնդիր ունենք առաջիկայում լուրջ ծավալային ներդրում իրականացնելու՝ հակակարկտային համակարգերի և ցանցային ապահովության խնդիրը լուծելու համար»,- նշեց Դավիթ Լոքյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին