Հատուկ առաջարկ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը առաջարկում է 2016թ. հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում ձեռք բերել առնվազն 200,000 ՀՀ դրամին համարժեք վարկային գծով MasterCard Gold քարտեր՝ առանց քարտի առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի մարքեթինգի վարչությունից մանրամասնում են, որ առաջարկվող MasterCard Gold քարտը հանդիսանում է MasterCard Worldwide վճարային համակարգի պրեմիում դասի քարտ, որը ստեղծված է ընդգծելու հաճախորդների ֆինանսական կայունությունը և ազատությունը:
MasterCard Gold քարտով տրամադրվող վարկային գիծն ունի արտոնյալ ժամանակահատված, որի շնորհիվ քարտի վարկային միջոցների հաշվին իրականացված վճարային գործարքների դիմաց տոկոսներ չեն հաշվարկվում մինչև վճարային գործարքի իրականացմանը հաջորդող ամսվա 14-րդ օրը: Նշված առավելությունների հետ մեկտեղ MasterCard ընկերությունը մշակել է նաև արտոնությունների միջազգային փաթեթ, որը հնարավորություն է ընձեռում MasterCard Պրեմիում դասի Քարտապաններին իրականացնել վճարումներ աշխարհի տարբեր երկրներում և օգտվել բացառիկ զեղչերից և արտոնություններից:
Լրացուցիչ տեղեկություն ստանալու և արտոնությունների փաթեթին ծանոթանալու համար կարող եք զանգահարել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ (010) 31 88 99 հեռախոսահամարով կամ այցելել այստեղ:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը MasterCard Gold քարտերն առանց քարտի առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի առաջարկում է իր գործունեության 20-ամյակի կապակցությամբ: