Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Զավեն Կոշտոյանը
Մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Զավեն Կոշտոյանը: «Մեծ մարդը գնաց… Զավեն Կոշտոյան, քանդակիս ուսուցիչը, որի գործերը զարդարում են Գյումրին»,- Ֆեյսբուքում գրել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
ՀՀ նկարիչների միությունից Panorama.am-ին ասացին, որ վերջին մեկ ամիսը շատ վատ էր, հիվանդ էր:
Քանդակագործ Զավեն Կոշտոյանը ծնվել է 1940թ. հոկտեմբերի 7-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1964թ. ավարտել է ԵրևանիՓ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1969թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիռտուտը: 1995-97թթ եղել է Շիրակի մարզպետարանի գլխավոր նկարիչը: 1997թ-ից դասավանդում է Երևանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում: Քանդակագործի աշխատանքներին բնորոշ է զուսպ մոնումենտալության և խոհաքնարականության նրբին զուգորդումը: Գործերից են` «Ալեքսանդր Պուշկին» (1974թ.), «Ավետիք Իսահակյան» (1975թ.), «Ալեք Մանուկյան» (1995թ., երեքն էլ` բարձրաքանդակ, բրոնզ), «Երաժշտություն» (1978թ.), «Խաչքար» (1988թ., երկուսն էլ` տուֆ), «Լույս» (ֆելզիտ, 2002թ.), «Քըրք Քըրքորյան» (կարմիր բազալտ, 2004թ., չորսն էլ` հուշարձան, բոլորը` Գյումրիում), «Խաչքար» (1995թ., տուֆ, Լոս Անջելես): Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Գյումրիում (1973թ., 1988թ.): 1992թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: