Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստ
Հուլիսի 4-ին Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին կընդունի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը կանցկացվի ՀՀ արտգործնախարարի նախագահությամբ, որից հետո Էդվարդ Նալբանդյանը և Նիկոլայ Բորդյուժան հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան