Մարտակերտի դիրքերի մոտ ի հիշատակ զոհված հերոս զինվորների խաչքար է տեղադրվել. ՀԺ
Մարտակերտի այն դիրքերի մոտ, որտեղ ապրիլյան պատերազմի օրերին զոհվեցին 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանն ու իր խմբի տղաները՝ հուշաքար ու խաչքար է տեղադրվել։ Հերոս զինվորների հարազատները մասնակցել են խաչքարի բացման արարողությանը։
Մեզ հետ զրույցում Քյարամ Սլոյանի հայրը պատմել է, որ խաչքարն ու հուշաքարը տեղադրել են երկրապահները։
«Մեզ հրավիրեցին, նորից գնացինք մեր էրեխեքի զոհված տեղը, բացում արեցին, հետ եկանք։ Շատ շնորհակալ ենք, որ վառ են պահում մեր էրեխեքի հիշատակը։ Այնտեղ բոլորն էլ հիշում են, պատմում են էրեխեքի հերոսությունները։ Մեզ համար շատ կարևոր է ու ինչ-որ առումով հանգստանում ենք»,- ասել է Սլոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա