Չեմ հասկանում, թե ինչու Պուտինը զիջեց Էրդողանին. թուրքագետ
«Թուրքիայի նախագահի նամակը ՌԴ նախագահին թվում էր թե որևէ տեղաշարժ չի բերի ռուս-թուրքական հարաբերություններում: Դա էին վկայում ռուսական կողմից հնչող հայտարարությունները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Ըստ նրա, նամակից հետո տեղի էր ունեցել երկու երկրի առաջնորդների հեռախոսազրույցը, ինչից հետո Վ.Պուտինը կարգադրել էր վերացնել ՌԴ քաղաքացիների՝ Թուրքիա այցելելու արգելքը, հրահանգել էր վերականգնել տնտեսա-առևտրական կապերը:
«Անակնկալ էր, չեմ հասկանում, թե ինչու Պուտինը զիջեց Էրդողանին, քանի որ Ռուսաստանի նախագահն ասել էր, որ եթե չկատարվեն իր պայմանները, հարաբերությունները չեն վերականգնվի»,- ասաց թուրքագետը՝ հիշեցնելով Պուտինի պայմանները՝ Թուրքիան պաշտոնապես ներողություն խնդրի ՌԴ-ից, փոխհատուցի Ռուսաստանին, պատժի նրանց, ովքեր խոցել էին ռուսական ինքնաթիռը:
Ըստ նրա, պայմաններից որևէ մեկը չէր կատարվել: Հ. Չաքրյանի խոսքով, Էրդողանի ներողությունը Պուտինից մի բան է, Թուրքայի պաշտոնական ներողությունը Ռուսաստանից՝ մեկ այլ բան, ռուս օդաչուի ընտանիքին փոխհատուցելը մի բան է, Ռուսաստանին պաշտոնապես փոխհատուցելը՝ մեկ այլ բան:
«Պաշտոնական ներողություն չի կարելի համար, պետք է ասեր կամ գրեր՝ Թուրքիան ինքնաթիռի խոցման համար պաշտոնապես ներողություն է խնդրում Ռուսաստանից, ոչ թե՝ «թող ներող լինեն»»,- ասաց նա:
Ըստ թուրքագետի, եթե Էրդողանի նամակի ամբողջական տեքստը հրապարակվեր, ավելի հասկանալի կլիներ, թե ինչու Պուտինը զիջեց իր թուրք պաշտոնակցին:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհը Թուրքիայի խայծը կուլ չտվեց. քաղաքագետ
- Թևան Պողոսյան. Ամեն ինչ պետք է անել, որ հարաբերությունների լավացումը մեր հաշվին չլինի
- Թուրքիայի վերգտած սիրային եռանկյունին
- Էրդողանի պես ինքնասիրահարված գործիչը ստիպված գնաց այդ քայլին. Սերգեյ Մինասյան
- Թուրքագետ. Էրդողանը խնդիր ունի «դեմքը չկորցնելու», իսկ Պուտինը` «բավարարված» լինելու
- Էրդողանը Պուտինին՝ ռուս օդաչուի ընտանիքը մենք ընդունում ենք որպես թուրք ընտանիքի
- Էրդողանը վաղուց էր պլանավորել ռուսական ինքնաթիռի խոցումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին