Նախագահը մասնակցել է Սահմանադրության օրվան նվիրված ընդունելությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Սահմանադրության օրվան նվիրված ընդունելությանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Օրվա առիթով տեղի է ունեցել նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները» գրքի շնորհանդեսը, որի հրատարակությունը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան