Սվիտալսկի. Հայաստանում տնտեսական դժվարությունների պատճառով կրթության որակը տուժել է
Հայաստանում տնտեսական դժվարությունների պատճառով կրթության որակը տուժել է, և սա լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար։ Պետք է վերականգնել հնարավորինս լավագույն որակը՝ միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտում,-այսօր Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի բարձրագույն կրթության զարգացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» թվինինգ ծրագրի փակման համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Սվիտալսկու կարծիքով՝ այս թվինինգ ծրագրի մեկնակետը շատ հնարավորություններ է բացում հետագա քննարկումների համար. «Հայաստանն ունի երիտասարդ, տաղանդավոր մարդիկ, ովքեր ծարավ են գիտելիքի և պատրաստ են ներդնել իրենց ժամանակը և իրենց էներգիան ավելի լավ կրթվելու: Հայաստանը հարուստ մշակույթ ունեցող երկիր է, կրթությունն էլ այդ մշակույթի մի մասն է: Հայաստանը գիրք սիրողների երկիր է: Կարծում եմ, որ Եվրամիությունը պետք է արձագանքի այս ակնկալիքներին և պետք է աջակցի Հայաստանին՝ ունենալ ժամանակակից և կրթական համակարգ, որը հիմնված կլինի եվրապական լավագույն ձեռքբերումների վրա»,-ասաց ԵՄ դեպանը:
Ծրագրի ընթացքում Հայաստան են այցելել 60 փորձագետներ Ֆինլանդիայից և Գերմանիայից՝ ՀՀ բարձրագույն կրթության օրենսդրության վերանայման, վերապատրաստումների անցկացման, հայ մասնագետների հետ փորձի փոխանակման նպատակով:
Հայաստան ժամանած գերմանացի փորձագետ Ֆոլկեր Գեյմլիհը ճեպազրույցում ասաց. «Մենք այցելել ենք տարբեր համալսարաններ, խոսել տարբեր շահագրգիռ կողմերի հետ և ունեցել բազմաթիվ քննարկումներ: Բոլոր համալսարաններին տրվել է օրենքի նախագծի մեկական օրինակ և ակնկալվում է, որ մինչև հուլիսի 10-ը նրանք հետադարձ կապի միջոցով հանդես կգան իրենց մեկնաբանություններով և առաջարկություններով, որից հետո օրենքի նախագիծը կվերանայվի և կուղարկվի խորհրդարան»:
Գերմանիացի փորձագետի խոսքով՝ օրենքի նախագիծը համապատասխանեցված է Բոլոնիայի գործընթացին, ինչն էլ նշանակում է, որ այստեղի ուսանողները շարժունության հնարավորություն կստանան, կճանաչվեն համատեղ շնորհված աստիճանները և մեր գիտնականները կկարողանան համատեղ հետազոտություններ կատարել եվրոպացիների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները