Հայփոստը և RIA Money Transfer-ը համատեղ արշավ են սկսում
Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստը և աշխարհում մեծությամբ երրորդ դրամական փոխանցումների համակարգը՝ RIA Money Transfer-ը, հայտարարում են համատեղ արշավի վերաբերյալ:
Ընկերության մամուլի ծառայությունից մանրամսնում են, ՀայՓոստի հաճախորդները հնարավորություն կունենան եվրոյով և ԱՄՆ դոլլարով փոխանցումներ իրականացնել դեպի Ռուսաստան, Մոլդովա, Վրաստան, Ղազախստան և Ուկրաինա: Այս արշավի շրջանակներում ՀայՓոստի մոտ 700 առցանց փոստային բաժանմունքներից դեպի նշված երկրներ փոխանցումները կիրականացվեն 1% միջնորդավճարով:
Բացի այդ «Ռիա» համակարգով փոխանցում իրականացրած կամ ստացած ցանկացած հաճախորդ հնարավորություն կունենա մասնակցել ամեն ամիս իրականացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով խաղարկվելու է 100 ԱՄՆ դոլար:
Արշավն իրականացվելու է 2016թ. Հուլիսի 1-ից մինչև տարեվերջ:
Ria Money Transfer համակարգը հաճախորդներին թույլ է տալիս արտասահմանում գտնվող բարեկամներից և ընկերներից փոխանցումներ ստանալ մի քանի րոպեի ընթացքում: ՀայՓոստի հաճախորդները կարող են նաև գումարներ ուղարկել «Ռիա»-ի համաշխարհային ամբողջ ցանցով, որն ընդգրկում է 150 երկիր, ավելի քան 310 000 սպասարկման կետ: