Հայաստանում հանքային ջրերի արտադրության ծավալները նվազել են
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 14 666.2 հազար լիտր հանքային ջուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալները նվազել են 2,5%-ով:
Ինչպես տեղեկանում ենք ԱՎԾ-ից, հանրապետությունում 10,1%-ով աճել են աղբյուրի ջրի արտադրության ծավալները: Եթե 2015թ-ի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 9 982.5հազար լիտր աղբյուրի ջուր, ապա 2016թ-ի նույն ժամանակահատվածում՝ 10 995.4 հազար լիտր: