Չեմ հասկանում, թե ինչու Պուտինը զիջեց Էրդողանին. թուրքագետ
«Թուրքիայի նախագահի նամակը ՌԴ նախագահին թվում էր թե որևէ տեղաշարժ չի բերի ռուս-թուրքական հարաբերություններում: Դա էին վկայում ռուսական կողմից հնչող հայտարարությունները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Ըստ նրա, նամակից հետո տեղի էր ունեցել երկու երկրի առաջնորդների հեռախոսազրույցը, ինչից հետո Վ.Պուտինը կարգադրել էր վերացնել ՌԴ քաղաքացիների՝ Թուրքիա այցելելու արգելքը, հրահանգել էր վերականգնել տնտեսա-առևտրական կապերը:
«Անակնկալ էր, չեմ հասկանում, թե ինչու Պուտինը զիջեց Էրդողանին, քանի որ Ռուսաստանի նախագահն ասել էր, որ եթե չկատարվեն իր պայմանները, հարաբերությունները չեն վերականգնվի»,- ասաց թուրքագետը՝ հիշեցնելով Պուտինի պայմանները՝ Թուրքիան պաշտոնապես ներողություն խնդրի ՌԴ-ից, փոխհատուցի Ռուսաստանին, պատժի նրանց, ովքեր խոցել էին ռուսական ինքնաթիռը:
Ըստ նրա, պայմաններից որևէ մեկը չէր կատարվել: Հ. Չաքրյանի խոսքով, Էրդողանի ներողությունը Պուտինից մի բան է, Թուրքայի պաշտոնական ներողությունը Ռուսաստանից՝ մեկ այլ բան, ռուս օդաչուի ընտանիքին փոխհատուցելը մի բան է, Ռուսաստանին պաշտոնապես փոխհատուցելը՝ մեկ այլ բան:
«Պաշտոնական ներողություն չի կարելի համար, պետք է ասեր կամ գրեր՝ Թուրքիան ինքնաթիռի խոցման համար պաշտոնապես ներողություն է խնդրում Ռուսաստանից, ոչ թե՝ «թող ներող լինեն»»,- ասաց նա:
Ըստ թուրքագետի, եթե Էրդողանի նամակի ամբողջական տեքստը հրապարակվեր, ավելի հասկանալի կլիներ, թե ինչու Պուտինը զիջեց իր թուրք պաշտոնակցին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան