Տրանսֆերները շարունակում են նվազել. «Ժողովուրդ»
Արտերկրից եկող տրանսֆերները շարունակում են նվազել։ Այս տարվա մայիսին արտերկրից եկած տրանսֆերների զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ դրական տարբերությունը, կազմել է 41 մլն 959 հազար դոլար՝ անցած տարվա 72 միլիոն 954 հազար դոլարի դիմաց։ Ստացվում է, որ այն կանխատեսումները, որ տրանսֆերները շարունակելու են նվազել, իրականանում են։ Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
«Սակայն ամենաուշագրավն այն է, որ տրանսֆերտների զուտ ներհոսքը շարունակում է նվազել Հայաստանից արտերկիր, իսկ ավելի կոնկրետ դեպի Ռուսաստան փոխանցվող գումարների կտրուկ աճի պատճառով։ Անցած տարվա մայիսին ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 84 մլն 300 հազար դոլար, իսկ հակառակ ուղղությամբ փոխանցված գումարները կազմել են 19 մլն 454 հազար դոլար։ Այս տարի ՌԴ-ից Հայաստան է եկել 67 մլն 254 հազար դոլար, իսկ մեր հանրապետությունից փոխանցվել է 33 միլիոն 530 հազար դոլար։ Սա նշանակում է, որ ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցներն ավելի ու ավելի շատ են սկսել ապրել «Հայաստանում՞ մնացած իրենց հարազատների օգնության հաշվին»,-հավելել է թերթը: