Ավիացիայի վարչության նորանշանակ պետ. «Մենք չենք ունենալու ազգային ավիափոխադրող». «Իրատես»
Այն, որ բաց երկնքի քաղաքականությունը չի նպաստում Հայաստանում հայկական ավիացիայի զարգացմանը, ապացուցում են վերջին տարիները։ Ի՞նչ կոնկրետ քայլեր են արվում այս պահին հայկական ավիացիան զարգացնելու ուղղությամբ՝ «Իրատես»-ը հարցրել է ավիացիայի վարչության նորանշանակ պետ Սերգեյ Ավետիսյանին:
«Բաց երկնքի քաղաքականությունը երբևէ չի ենթադրել, որ Հայաստանը չպետք է ունենա տեղական ավիացիա։ Մենք ուղղակի չենք ունենալու ազգային ավիափոխադրող։ Դա այն ավիափոխադրողն է, որն օգտվում է պրեֆերենցիալ ռեժիմներից։ Մենք ընդամենը ասում ենք, որ հայկական ավիափոխադրողը պետք է շուկայում գործի արտերկրի ավիափոխադրողներին հավասար պայմաններում»,-ասել է Ավետիսյանը։
-Այդ դեպքում ինչո՞ւ այս պահին ոչ ոք չի ցանկանում Հայաստանում հիմնել ավիաընկերություն։
-Որովհետև աշխարհում ավիացիան շատ թանկ բիզնես է և պահանջում է խոշոր կապիտալ ներդրումներ։
-Ռազմավարական առումով դա չի՞ հարվածում մեր ընդհանուր քաղաքականությանը, չէ՞ որ միակ բաց ճանապարհը օդայինն է։
-Մենք ունենք ուղևորահոսքի աճ և ունենք գների անկում։ Եթե սա բացասական է, ապա ի՞նչ ասեմ...
-Եթե որևէ երկրում պատերազմական իրավիճակ լինի, և անհրաժեշտություն առաջանա այդ երկրից մեր հայրենակիցներին դուրս բերելու, ինչպես մի քանի տարի առաջ Սիրիայից «Արմավիան» դուրս բերեց, ո՞ւմ է դիմելու Հայաստանը։
-Ճանապարհները շատ են։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա