ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները
Եվրոպական Միությունն այսօր՝ հուլիսի 1-ին, ևս կես տարով երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների ժամկետը՝ հասցնելով այն մինչև 2017թ-ի հունվարի 31-ը: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն:
Ռուսաստանի նկատմամբ Եվրոպական Միության կողմից տնտեսական բնույթի պատժամիջոցները սահմանվել են 2014թ-ի ամռանը՝պայմանավորված Ուկրաինայի արևելքում ընթացող հակամարտությանը Ռուսաստանի մասնակցությամբ: Եվրոպական Միությունը նաև պնդում էր, որ պատժամիջոցները հնարավոր է վերացնել միայն Կրեմլի կողմից Մինսկի համաձայնության կետերն իրականանալու դեպքում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան