Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը միաձայն ընդունեց Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխություններին, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար: Այս մասին հայտնում է «Ֆիգարո» ֆրանսիական թերթը:
Օրինագծի նոր փոփոխությամբ Հայոց ցեղասպանության, մարդկության դեմ գործած հանցագործությունների ժխտման համար սահմանվել է մեկ տարի ազատազրկում և 45,000 եվրո տուգանք: Սա ի դեպ եղել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական քարոզարշավի ուղերձը:
Պարբերականը նաև հիշեցել է, որ 2012թ.-ին Ֆրանսիայի խորհրդարան ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ժխտող օրինագիծը առաջացրել էր Թուրքիայի վրդովմունքը:
Օրինագիծն այժմ կներկայացվի Սենատի քննարկմանը:
Ասորի պատգամավոր Հենրի Ջիբրայելը, ում նախնիները վերապրել են 100 տարի առաջ զանգվածային սպանությունները, ասել է․ «Սա իմ քաղաքական կարիերայի ամենամեծ օրերից մեկն է»։
Նոր օրինագծի կողմնակիցները հույս ունեն, որ այն ուժի մեջ կմտնի մինչև տարեվերջ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան