ԱՄՆ դեսպան. Տարիներ շարունակ եռանախագահները պաշտպանել են հետաքննող մեխանիզմների ձևավորումը. «Ժողովուրդ»
Ինչպես հայտնի է՝ ԼՂՀ խնդրի շուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու համար Հայաստանը որպես նախապայման առաջ է քաշել հրադադարի խախտման դեպքերը հետաքննող համակարգի ստեղծումը։ Այս մասին Սերժ Սարգսյանը հայտարարեց Վիեննայից վերադառնալուց հետո՝ ինքնաթիռում, սակայն Իլհամ Ալիևը չի համաձայնում։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է՝ ըստ իրեն՝ Ռուսաստանը կհամաձայնի՞ նման հետաքննող համակարգ ստեղծելուն, և ե՞րբ է հնարավոր որ այն, ի վերջո, սկսի գործել։
Ի պատասխան՝ դեսպանն ասել է. «Տարիներ շարունակ եռանախագահները պաշտպանել են հետաքննող մեխանիզմների ձևավորումը։ Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Հետաքննության մեխանիզմի վերաբերյալ այս պահին կա առաջարկ, որը ներկայացված է կողմերի քննությանը։ Քանի դեռ առաջարկը չի ընդունվել, մենք դրա հետ կապված մանրամասներ չենք, կարող ներկայացել։ Այնուհանդերձ մենք շարունակում ենք հուսալ, որ հնարավոր կլինի շուտափույթ համաձայնության գալ այս հարցի շուրջ»։
Այսինքն՝ այս պահին կողմերին կոնկրետ համակարգի տարբերակ է առաջարկվել։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա