ՕԵԿ-ին պատկանող Հ3 TV-ն 3 ամսից ավել է՝ աշխատավարձ չի վճարել. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՕԵԿ-ին պատկանող Հ3 TV-ն ավելի քան 3 ամիս է, աշխատավարձ չի վճարել։ Հ3-ի աշխատակիցները, ովքեր դեռ չեն ցանկանում հրապարակային խոսել, նշում են, որ եթե անգամ աշխատավարձ են ստանում, ապա՝ մաս-մաս։
Թերթի թղթակցի հետ զրույցում հեռուստաընկերության աշխատակիցները հայտնել են, որ իրենց աշխատավարձը 5000-10.000 ական դրամներով են տալիս։ Չվճարվելու կամ երբեմն նման կերպ վճարվելու պայմաններում հեռուստաընկերության գրեթե բոլոր աշխատակիցներն իրենց ապրելու համար ստիպված վարկեր են վերցրել բանկերից՝ հույսով, որ ի վերջո աշխատավարձ կստանան ու կփակեն դրանք։ Բայց արդյունքում, վարկերն ուշացնում են և տույժ ու տուգանքների ենթարկվում։
Ընկերության տնօրեն Արամ Հարությունյանը, աշխատակիցների ներկայացմամբ, ամեն անգամ իրենցից ներողություն է խնդրում նման վիճակի համար։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա