«Մշակույթի իրականությունը երկար ժամանակ պետական հովանավորություն չի ունեցել». Տիգրան Մանսուրյան
«Այս օրենքների գիրքն առաջին փորձն է ամբողջացնելու երկու մեծ կշիռ ունեցող հասկացությունները՝ արվեստը և նրա հետ կապված օրենքները»,- Սահմանադրության օրվան նվիրված ընդունելության ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ խոսելով Գագիկ Հարությունյանի «Սահմանադրական մշակույթ. Պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները» մենագրությունից, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր:
Մանսուրյանը նշեց, ու այս գրքից արդեն ունի ձեռքի տակ, հասցրել է ուսումնասիրել. «Կարևոր գիրք է: Պետք է նկատի ունենալ, որ սա միայն մեր փորձի վրա հիմնված չէ, այլ համաշխարհային օրենսդրական փորձի, օրենք և արվեստ հարաբերության հիմքի վրա է»:
Մեծանուն կոմպոզիտորի խոսքով՝ մշակույթի իրականությունը երկար ժամանակ պետական հովանավորություն չի ունեցել. «Ոչ Թումանյանին, ոչ Չուխաջյանին, ոչ Թերլեմեզյանին և, ընդհանրապես, պատմական ամբողջ մի հսկա հազարամյակների մշակույթին պետականությունը հովանավոր չի եղել, հետևաբար նաև օրենք չի եղել դրա շուրջը: Իսկ այսօր դա կա»:
Հարակից հրապարակումներ`
- Երբ Սահմանադրությունը «կսկսի շնչել»
- Նախագահը մասնակցել է Սահմանադրության օրվան նվիրված ընդունելությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան