Հայաստանի բասկետբոլի հավաքականի կիսաեզրափակչի մրցակիցը Իռլանդիայի թիմն է
Բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Իռլանդիայի թիմը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը խմբային փուլում տոնելով երկու հաղթանակ և կրելով մեկ պարտություն` խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Տիգրան Գյոկչյանի սաները կիսաեզրափակչում կմրցեն Իռլանդիայի թիմի հետ, որը A ենթախմբում զբաղեցրեց առաջին տեղը: Առաջին խաղում Իռլանդիայի թիմը 100:43 հաշվով հաղթել էր Ջիբրալթարին, այնուհետ 91:34 հաշվով՝ Մալթային, իսկ խմբային փուլի վերջին խաղում՝ 79:55 հաշվով Սան Մարինոյին:
Հավելենք, որ կիսաեզրափակչի հանդիպումները կկայանան հուլիսի 2-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով 19:15-ին: