Իսպանիայի Պայպորտա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Հունիսի 30-ին իսպանական Պայպորտա քաղաքը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց Ցեղասպանությունը։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ քաղաքային խորհուրդը և նրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ քվեարկեցին ներկայացված հայտագրին։
«Այս քայլով Պայպորտան համալրեց շուրջ երկու տասնյակ իսպանական քաղաքների ցանկը, որոնց քաղաքապետարաններն արդեն իսկ ընդունել են նման ինստիտուցիոնալ հայտարարություններ»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան