Իրաքում հունիսին բռնությունների զոհ է դարձել 662 մարդ
2016 թվականի հունիսին ահաբեկչությունների, ռազմական գործողությունների և բռնությունների հետևանքով մահացել է ավելի քան 660 իրաքցի, վիրավորվել`1457-ը: korrespondent-ը գրում է, որ տվյալները նշված են ՄԱԿ-ի` Իրաքին աջակցության հարցերով առաքելության հայտարարության մեջ:
«Սպանված իրաքցիների ընդհանուր թիվը 662 է, ևս1457-ը վիրավորվել են Իրաքում՝ 2016 թվականի հունիսին տեղի ունեցած ահաբեկչությունների, բռնությունների և ռազմական գործողությունների հետևանքով», - նշված է հայտարարությունում: Զոհերից 382-ը քաղաքացիական անձինք են, 280-ը՝ զինվորականներ։
Իրաքում պահպանվում է լարված իրավիճակն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության պատճառով, որը գրավել է երկրի մի մասը: