Նալբանդյան. Հուսով ենք, որ Ֆրանսիայի Սենատը ևս կհաստատի այս նախագիծը
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը Հանրային հեռուստատեսության Առաջին լրատվական ծրագրի հարցին:
Հարց. Պարոն նախարար, ինչպե՞ս կմեկնաբանեք երեկ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հավասարության և քաղաքացիության մասին օրինագծի ընդունումը։
Էդվարդ Նալբանդյան. Միանգամայն ողջունելի է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնած օրինագիծը, որը միաձայն հաստատվեց Ազգային ժողովի կողմից՝ համապատասխան որին փոփոխություններ են մտցվում Ֆրանսիայի Հավասարության և քաղաքացիության օրենքի մեջ՝ քրեականացնելով ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը և, համապատասխանաբար, նաև՝ Հայոց ցեղասպանության ժխտումը։
Հուսով ենք, որ Ֆրանսիայի Սենատը ևս կհաստատի այս նախագիծը, և դա կստանա օրենքի ուժ, և այս քայլով Ֆրանսիան ևս մեկ կարևոր, արժեքավոր քայլ կկատարի ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխություններին, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար:
Օրինագծի նոր փոփոխությամբ Հայոց ցեղասպանության, մարդկության դեմ գործած հանցագործությունների ժխտման համար սահմանվել է մեկ տարի ազատազրկում և 45,000 եվրո տուգանք: Սա ի դեպ եղել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական քարոզարշավի ուղերձը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան