Ռուս-թուրքական «տաքացումը» խորը հիասթափություն է առաջացրել նաև Ուկրաինայում
Աշխարհի համար անսպասելի ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը անսպասելի էր նաև Ուկրաինայի համար՝ այն խորը հիասթափություն և շոկ է առաջացրել: Կիևը ակտիվորեն փորձում էր օգտվել ռուս-թուրքական հարաբերությունների սառնությունից՝ Անկարային առաջարկելով իր բարեկամությունը Մոսկվայի փոխարեն: Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ծավալուն վերլուծություն է հրապարակել «Սվոբոդնայա պրեսսա» ռուսական պարբերականը:
Հեղինակը մանրամասն անդրադարձել է ուկրաինական փորձագիտական շրջանակներում շրջանառվող տեսակետներին և մեջբերել ուկրաինական «Էսպրեսո» հեռուստաալիքով հեռարձակված հաղորդման տեքստից հատված:
«կարելի է երկար քննարկել Էրդողանն արդյոք ներողություն խնդրել է ռուսական ռմբակոծիչը խոցելու կապակցությամբ, սակայն դա չի բացառում այն փաստը, որ Անկարան և Մոսկվան հաշտվել են: Եվ ելնելով ստեղծված նոր իրողությունից Ուկրաինան պետք է իր հարաբերությունները կառուցի թուրքիայի հետ: Իսկ հարաբերությունները պետք է ստեղծել այս կտրվածքով՝ Թուրքիան մեր մտերիմ հարևանն է սևծովյան ավազանով, ինչպես նաև քաղաքական և բիզնես գործընկերը»,- նշվում է տեքստում:
Նշվում է, որ մոսկվայի և Անկարայի հարաբերությունների կարգավորմանը արձագանքել են Ղրիմի թաթարները՝ Էրդողանին կոչ անելով վերանայել Ղրիմի նկատմամբ վերաբերմունքը՝ ճանաչելով թերակղզու ռուսական կարգավիճակը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան