Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ բոլոր առաջարկությունները պետք է մանրամասն վերլուծվեն. Վարչապետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն,-տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բացելով խորհրդակցությունը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ տարբեր հարթակներում և տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, որոնք կրում են շարունակական բնույթ: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, անդրադարձել է խորհրդարանում Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ ակտիվ քննարկումներին, նշելով, որ բարձրաձայնված բոլոր առաջարկություններն ու խնդիրները պետք է մանրամասն վերլուծվեն և դառնան քննարկման առարկա:
Այնուհետև անդրադարձ է կատարվել նախագծով առաջարկվող փոփոխություններին վերաբերող մի շարք դրույթների, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան