Յուրա Մովսիսյանը` ՄԼՍ-ի հունիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ
«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ճանաչվել է ՄԼՍ-ի հունիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ` քվեարկած օգտատերերի 36,77 % ձայների շնորհիվ: Այս մասին տեղեկացնում է ՄԼՍ-ի պաշտոնական կայքը:
Երկրորդ տեղում է «Նյու Յորք Սիթիի» կիսապաշտպան Ջեք Հարիսոնը (22,01 %), իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Ֆիլադելֆիա Յունիոնի» կիսապաշտպան Ռոլանդ Օլբերգը (21,15 %):
Յուրա Մովսիսյանը հունիս ամսվա ընթացքում մասնակցել է 3 հանդիպման և բոլոր խաղերում դարձել է գոլի հեղինակ: 28-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 15 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ:
Հավելենք, որ երեկ ՄԼՍ-ի առաջնությունում «Ռեալ Սոլթ Լեյքը» ոչ-ոքի` 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը «Դի-Սի Յունայթեդի» հետ: 57-րդ րոպեին Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո հաշիվը բացել է Խուան Մարտինեսը: Մովսիսյանի թիմը 15-րդ տուրից հետո վաստակած 28 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին