Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքներն աճել են 1,80%-ով՝ հասնելով 49,20 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի օգոստոսի ֆյուչերսներն էլ աճել են 1,85%-ով՝ հասնելով բարելի համար 50,63 դոլարի։
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում