Լավրովն ու Շտայնմայերը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորումը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից երկուսի՝ Ռուսաստանի ու Գերմանիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջից:
«Քննարկվել են ԼՂ խնդրի կարգավորման առաջընթացի հեռանկարները՝ հաշվի առնելով Գերմանիայի ԱԳ նախարարի՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ Երևան և Բաքու կատարած այցերի արդյունքները»,-ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջում:
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ: Դրա ընթացքում քննարկվել են նաև ռուս-գերմանական երկկողմ հարաբերությունների օրակարգը, ուկրաինական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված բանակցությունների ընթացքը:
Հիշեցնենք, որ Շտայնմայերը հունիսի 29-30-ը Հայաստանում էր: Տարածաշրջանային այցի ընթացքում նա այցելել է Վրաստան ու Ադրբեջան:
ՌԴ ԱԳՆ-ից հայատարարել են, որ հուլիսի 4-ին Հայաստան կժամանի նախարար Սերգեյ Լավրովը:
Հարակից հրապարակումներ`
- Շտայնմայեր. Բաքվում քննարկվելու է Անջեյ Կասպրշիկի գրասենյակը մեծացնելու հարցը
- ԵԱՀԿ գործող նախագահ. Կարծում եմ, մենք ճիշտ ճանապարհին ենք
- ԵԱՀԿ գործող նախագահն այսօր կայցելի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում