Նալբանդյան. Կարևորում ենք Տաջիկստանի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ խնդրի վերաբերյալ
Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովին այսօր հանդիպման ժամանակ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով բանակցությունների վերսկսման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Տաջիկ գործընկերոջ հետ հանդիպումից հետո այս մասին լրագրողներին տեղեկացրեց ԱԳ նախարար Էդվարդ Նալվանդյանը:
«Այս առումով մենք կարևորում ենք Տաջիկստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կապակցությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի սատարումը»,-ասաց Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-3-ը պաշտոնական այցով Հայաստանում է Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը: Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Հանրապետության Նախագահը:
Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների վերաբերյալ Նալբանդյանի գնահատականները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան