Տաջիկստանի ԱԳՆ. Մենք մեծապես կարևորում ենք էսկալացիայի կրկնության անթույլատրելիությունը
Տաջիկստանը կողմ է առկա բոլոր հակամարտությունների՝ այդ թվում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը:
Նա նշեց, որ Նալբանդյանի հետ հանդիպմանը բանակցությունների օրակարգում կարևոր տեղ է զբաղեցրել ԼՂ խնդրի կարգավորումը: Տաջիկստանի ԱԳ նախարարը ցավ է հայտնել ապրիլյան պատերազմի ընթացքում մարդկային ու նյութական կորուստների համար:
«Մենք մեծապես կարևորում ենք էսկալացիայի ու նոր մեծածավալ զինված բախումների կրկնության անթույլատրելիությունը»,-ասաց Տաջիկստանի ԱԳ նախարարը:
Անդրադառնալով հայ-տաջիկական երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Ասլովն ասաց, որ իրենք լավատեսորեն են տրամադրված ու անելու են հնարավոր ամեն ինչ՝ դրանց հետագա ընդլայնման համար:
Հայաստանի ու Տաջիկստանի հարաբերությունների ու համագործակցության ուղղությունների մասին մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան