Լոնդոնում բողոքի երթ է անցկացվում՝ ընդդեմ Brexit-ի
Լոնդոնի կենտրոնում այսօր տեղի է ունեցել մեծ բողոքի երթ՝ ընդդեմ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն: Երթի մասնակիցները հույս ունեն ազդել խորհրդարանի վրա, որպեսզի այն ինչ-որ կերպ խոչընդոտի ԵՄ-ից դուրս գալուն, որի համար հունիսի 23-ի հանրաքվեին քվեարկել էր մեծամասնությունը,-գրում է Korrespondent-ը:
«March For Europe» Երթի մասնակիցները հավաքվել են Hyde Park-ի սահմանին և շարժվել դեպի խորհրդարանի շենքը:
«Մենք կարող ենք կանխել brexit-ը: Մենք կարող ենք խորհրդարանին «զինել» այն ամենով, ինչը նրան պետք է, որպեսզի ողջամիտ ժամանակում որոշում կայացնի և վերանայի brexit-ը: Իշխանությունն ամեն դեպքում պատկանում է ժողովրդին և մենք կարող ենք փոխել իրավիճակը, եթե լինենք կազմակերպված և ոչ անտարբեր»,- ասված է երթի երկու ֆեյսբուքյան էջերից մեկում:
Հունիսի 23-ի հանրաքվեից հետո նախաձեռնությունների երկու խումբ, որոնք կազմվել են շարքային քաղաքացիների կողմից, մարդկանց բողոքի երկու երթի են հրավիրել նույն ժամին և նույն երթուղով:
Բողոքի երթ անցկացնող նախաձեռնության երկրորդ էջում էլ հաղորդվում է, որ խորհրդարանի դիմաց հանրահավաք-համերգ կանցկացվի, որի ժամանակ ելույթ կունենան ոչ միայն քաղաքագետներ, այլև երաժիշտներ և պոետներ:
Լուսանկարները՝ Korrespondent-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան