Անվտանգության նկատառումներով՝ Լարսի ավտոճանապարհը կբացվի վաղը
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հորդառատ անձրևների պատճառով, ելնելով մարդկանց անվտանգությունից՝ Լարսի ավտոճանապարը այսօր ժամը 17.00-ին չի բացվել: Նախնական տվյալներով, ճանապարհը կբացվի վաղը՝ հուլիսի 5-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացրել էր, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնեցին, որ այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 17։00-ից Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի 4x4 թեթև մարդատար մեքենաների համար։
Հիշեցնենք, որ հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և Թերեք գետի վարարման պատճառով հունիսի 23-ից փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը։
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը ռուսական օդանավի 6 չվերթով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է տեղափոխվել Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան վերադառնալու հնարավորությունից զրկված ՀՀ 289 քաղաքացի (այդ թվում` 73 կին, 31 երեխա)։ Նույն ժամանակահատվածում Հայաստանից նույն ինքնաթիռով Ռուսաստան է տեղափոխվել ՌԴ 13 քաղաքացի (այդ թվում` 2 կին, 2 երեխա): Առաջնահերթ նախապատվությունը տրվել է ծերերին, կանանց և երեխաներին: ՀՀ ԱԻՆ խնդրանքով` նախատեսված 4-ի փոխարեն ՌԴ ԱԻՆ «ԱՆ-148» օդանավն իրականացրել է ևս 2 լրացուցիչ չվերթ։
Լարսի անցակետի մոտ ծավալված ժամանակավոր ճամբարներում գրանցված բոլոր ՀՀ քաղաքացիները ՌԴ ԱԻՆ օդանավով տեղափոխվել են Հայաստան: Ներկայումս անցակետում մնացել են միայն այնտեղ արգելափակված բեռնատար և մարդատար մեքենաների վարորդները: ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, գնդապետ Ա. Ղազարյանի տվյալներով` Վրաստան-ՌԴ սահմանային հատվածում կա դեռևս ՀՀ 51 քաղաքացի (բոլորը` տղամարդ), որոնք Լարսի անցակետ են ժամանել օդանավի վերջին չվերթն իրականացնելուց հետո և վրանային ավանում գրանցված չեն:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր ժամը 17։00-ից Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի մարդատար մեքենաների համար
- Մեզ համար «կյանքի ճանապարհ» հանդիսացող Լարսը տարվա գրեթե կեսը փակ է լինում. Կարեն Չիլինգարյան
- Գագիկ Բեգլարյանը կմեկնի Վրաստան` Վերին Լարսի ճանապարհի հետ կապված
- Վաչե Գաբրիելյանը՝ փակ Լարսի մասին. Բեռնափոխադրողներին հորդորում ենք լաստանավի վրա նախապես տեղ ամրագրել
- Լարսի անցակետի բացման համար արվում է հնարավորինը. Վաչե Գաբրիելյան