Ներկայացվել է «Գահերի խաղը» սերիալի հերոսների ամենացնցող մահերը
TechInsider հրատարակությունը ներկայացրել է «Գահերի խաղը» սերիալի հերոսների ամենացնցող մահերը: Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ վարկանշային ցուցակում 43 անուն է:
Առաջին տեղում է Նեդ Սթարքի (դերակատար՝ Շոն Բին ) մահը: Այս կերպարը մահապատժի էր ենթարկվել առաջին սեզոնում: Հրատարակությունը Բինի հերոսի մահն անվանում է հեռուստատեսության պատմության մեջ ամենաչսպասված պահերից մեկը:
Երկրորդ տեղում է Ջոն Սնոուի սպանությունը: Մի քանի ամիս շարունակ սերիալի երկրպագուները փորձում էին գուշակել՝ արդյոք կենդանի է նա (6-րդ սեզոնում այդ կերպարը վերակենդանանում է):
Երրորդ տեղում է ձիապան Հոդորը, ով իրեն զոհաբերում է հանուն Բրան Ստարկի փրկության:
Չորրորդ տեղում է արքայադուստր Շիրեն Բարատեոնի այրումը, այնուհետև՝ Քեյթիլին Ստարկի, Ռոբ Ստարկի, Թելսի Ստարկի մահերը:
Տասնյակը եզրափակում է Մարգերի Թիրելլի, Օբերին Մարթելլի մահերը, նաև Ռամսի Բոլտոնի մահը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան